Իրանի ԱԳՆ-ն հերքել է ԱՄԷ-ին հարվածներ հասցնելու մեղադրանքները

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքին հրթիռային հարվածներ հասնելու մեղադրանքները։ Համապատասխան հայտարարությունը գերատեսչությունը հրապարակել է իր Telegram ալիքում։ «Մենք ժխտում ենք Աբու Դաբիի կեղծ հայտարարություններն Իրանի կողմից ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակելու վերաբերյալ», – ասվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ ԱՄԷ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Իրանը մայիսի 4-ին երկրի վրա արձակել է 15 հրթիռ, ինչպես նաև չորս անօդաչու թռչող սարք։ Գերատեսչությունը նշել է, որ գրոհների ընթացքում երեք մարդ միջին ծանրության վիրավորում է ստացել։ Ֆուջեյրայի էմիրության նավթավերամշակման համալիրի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5791

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով