ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ

ԵՄ դեսպանները հուլիսի 23-ին քաղաքական համաձայնության են հասել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտնել են ԵՄ չորս դիվանագետներ։ ԵՄ երկու դիվանագետների խոսքով՝ փաթեթը ներառում է ռուսական նավթի գնի սահմանաչափի 12-ամսյա սառեցում։ Նպատակն այն…

Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի հունիսի 19-ին միջնորդագիր էր ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ 2008 թվականի մարտի 19-ին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՍՊ ընկերության միջև կնքված՝ պետական սեփականություն հանդիսացող 3000 քմ մակերեսով…

Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն մանրամասներ է հայտնել Ֆիլիպինների մայրաքաղաքում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հուլիսի 23-ին ունեցած հանդիպման վերաբերյալ։ «ԱՍԵԱՆ-ի նախարարական հանդիպման շրջանակում այսօր հանդիպեցի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Քննարկեցինք ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները և Ռուսաստանի ու…

Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Հորդանանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Այման Սաֆադին հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան ալ-Սաուդի հետ և մտքեր փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Հորդանանի արտաքին գործերի նախարարությունը։ «Նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները…

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի

Վենեսուելայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի: Այդ մասին հայտնել է Ազգային ժողովի նախագահ Խորխե Ռոդրիգեսն Telegram-ի իր ալիքում: Կառավարության ամենօրյա ամփոփագրի համաձայն, որը հրապարակել է Ռոդրիգեսը, վիրավորվել է 16 740 մարդ, 17 907 մարդ մնացել է անօթևան:…

ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ

Միացյալ Նահանգները և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են կնքել Վաշինգտոնի կողմից Թագավորության խաղաղ միջուկային ծրագրի աջակցության վերաբերյալ։ Այդ մասին ասվում է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ։ Հուլիսի 22-ին համաձայնագիրը ստորագրել են ԱՄՆ Էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը և Սաուդյան Արաբիայի…