ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ

Միացյալ Նահանգները և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են կնքել Վաշինգտոնի կողմից Թագավորության խաղաղ միջուկային ծրագրի աջակցության վերաբերյալ։ Այդ մասին ասվում է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ։ Հուլիսի 22-ին համաձայնագիրը ստորագրել են ԱՄՆ Էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը և Սաուդյան Արաբիայի Էներգետիկայի նախարար արքայազն Աբդել Ազիզ բեն Սալման Ալ Սաուդը։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ համաձայնագիրը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը։ Ինչպես նշվում է փաստաթղթում, այն նախատեսված է մի քանի տասնամյակների համար և կոչված է «բացելու լայն հնարավորություններ ամերիկյան ընկերությունների համար ՝ մասնակցելու Սաուդյան Արաբիայի ատոմային էներգետիկայի զարգացման ծրագրին»։ ԱՄՆ Էներգետիկայի նախարարության ղեկավարի խոսքով՝ համաձայնագիրը «համապատասխանում է միջուկային անվտանգության և չտարածման բնագավառում ամենաբարձր ստանդարտներին»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9708

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով