Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի

Երևանում մայիսի 4-ին կեսօրից հետո, 5-7-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Մայիսի 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հանրապետության տարածքում մայիսի…

Փաշինյանն ու Զելենսկին ընդգծել են կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։…

Կապի օպերատորները զգուշացրել են Մոսկվայում ինտերնետի անջատման մասին մայիսի 5-ից 9-ը

Մոսկվայում մայիսի 5-ից 9-ը կսահմանափակեն բջջային ինտերնետն ու SMS-ների ուղարկումը։ Այս մասին կապի օպերատորները սկսել են զգուշացնել բաժանորդներին իրենց հաղորդագրություններում, հաղորդում է «Осторожно, новости» պարբերականը։ «Անվտանգության միջոցառումների ապահովման նպատակով Մոսկվայում մայիսի 5-ից 9-ը տոնական միջոցառումների նախապատրաստման և անցկացման ընթացքում հնարավոր…

CBC News․ Օտտավան պետք է կենտրոնանա Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման վրա

Օտտավան պետք է կենտրոնանա Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման վրա, CBC News-ին հայտարարել են տարածաշրջանային փորձագետները՝ Երևանում անցկացվող ԵՄ գագաթնաժողովների կապակցությամբ, որոնց մասնակցում է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։ Ուինձորի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Քրիստոֆեր Ուոթերսը կարծում է, որ Հայաստանի աշխարհագրական…

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում մայիսի 4-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհայի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հարցերի: Ուկրաինայի ԱԳ նախարարը Երևան…

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանի հարավում Հեզբnլլահի 10 զինվորի ոչնչացման մասին

Իսրայելի պաշտպանության բանակը լիկվիդացրել է Հեզբոլլահի 10 զինվորի, որոնք մոտեցել են իսրայելական զինվորականների դիրքերին Լիբանանի հարավում։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ «ՑԱԽԱԼ-ի 7-րդ բրիգադի գործողության ընթացքում հայտնաբերվել են Հեզբոլլահի 10 զինված ահաբեկիչ, որոնք գործում էին զորքերի անմիջական հարևանությամբ։…

Մոսկվան չի մոռանա․ մինչ Երևանը հյուրընկալում է Կիևից «սիրելի հյուրին», ՌԴ-ն եզրակացություններ կանի․ ռուսական մամուլի ամփոփում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ այցելել է Երևան: Զելենսկին սոցիալական ցանցերում հայտարարել է, որ կիրակի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ռազմական օգնությունը և Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության բանակցությունների կարգավիճակը: Ավելին՝ Զելենսկին Սթարմերի միջոցով իր…

Ռուսաստանում օտարերկրացիները կպարտավորվեն պետական տուրք վճարել ժամանակավոր կեցության թույլտվության կրկնօրինակի տրամադրման համար

Պետդուման այս շաբաթ կքննարկի լրացուցիչ պետական տուրքերի ներդրման մասին օրինագծերը, այս մասին հայտնել էր ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ Կքննարկվեն հետևյալ նախաձեռնությունները. Աշխատանքի թույլտվության կամ արտոնագրի (պատենտի) տրամադրման, վերաձևակերպման կամ ժամկետի երկարաձգման արժեքի բարձրացում մինչև 4 200 ռուբլի: Արտոնագրի կամ…

Երևանում առաջին անգամ հանդիպել են Զելենսկին և Կոբախիձեն

Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովում վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ հանդիպել են Զելենսկին և Կոբախիձեն Նշվում է, որ հանդիպումը կայացել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ։ Ուկրաինայի նախագահը և Վրաստանի վարչապետը քննարկել են երկկողմ հարաբերությունները։ Հանդիպմանը մասնակցել են…