Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում մայիսի 4-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհայի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հարցերի: Ուկրաինայի ԱԳ նախարարը Երևան է այցելել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի պատվիրակության կազմում՝ մասնակցելու Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։



