Մարսելում անցկացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն

Մարսելում Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անցկացված միջոցառման վերաբերյալ տեսանյութ է տարածվել Ֆրանսիայի կառավարության X-ի միկրոբլոգում։ Արարողության ընթացքում Ֆրանսիայի վարչապետը հանդես է եկել ելույթով՝ խոսելով Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած…

«1915. Մենք հիշում ենք». Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։ Հիշատակի հրապարակումը 37-ամյա խաղացողը տեղադրել է իր ինստագրամյան էջի «Սթորի» բաժնում։ Տեղադրված լուսանկարում պատկերված է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակը և խորհրդանշական…

«Ընդհանուր ցավը մեզ պետք է ավելի մոտեցնի իրար»․ Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր խոսքերը պետք է հնչեն զուսպ ու կիսաձայն, իսկ ընդհանուր ցավը մեզ պետք է ավելի մոտեցնի իրար։ Խոնարհում բոլոր նրանց առաջ, ում անունները հիշում ենք և բոլոր նրանց, ում անուններն այդպես էլ անհայտ…

«Ազգովի պետք է պահանջենք հայ գերիների վերադարձ»․ Գևորգ Սուջյան

«Ցեղասպանության նման մի բան է այն, որ բռնի տեղահանվեցին մեր արցախցի հայրենակիցները․ դա անընդունելի է»,- այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է Բաքվի գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը։ Խոսելով Բաքվում պահվող հայ գերիների մասին՝ նա հայտնել է, որ…

Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում հոգեհանգստի պատարագ է մատուցվել

Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված հոգեհանգստի պատարագին, այնուհետև ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Այս մասին հայտնում են դեսպանությունից։

«Պատմական ճշմարտությունը չի կարող ենթարկվել քաղաքական նպատակահարմարության»․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը՝ խոնարհումով և նրանց հիշատակի առջև պատասխանատվության հստակ գիտակցությամբ։ Մարդկության դեմ կատարված այդ սոսկալի ոճրագործությունը չի կարող և չպետք է դիտարկվի որպես անցյալի…