«1915. Մենք հիշում ենք». Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։ Հիշատակի հրապարակումը 37-ամյա խաղացողը տեղադրել է իր ինստագրամյան էջի «Սթորի» բաժնում։ Տեղադրված լուսանկարում պատկերված է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակը և խորհրդանշական անմոռուկը: Լուսանկարին կից Մխիթարյանը կատարել է հետևյալ գրառումը. «1915. Մենք հիշում ենք, WE REMEMBER, 24.04»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով