ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն օրերս բացահայտել է շուրջ 619 միլիոն դրամի ստվերային շրջանառություն և 340 մլն դրամի աշխատավարձի թերհայտարարագրման դեպք: «Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային 12-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանում և Արագածոտնի մարզի Աշտարակ…








