Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման և Միացյալ Նահանգների կողմից Իրանին հասցվող հարվածների ֆոնին Միացյալ Թագավորության կառավարությունը որոշում է կայացրել ժամանակավորապես հետ կանչել դեսպանատան աշխատակիցներին Իրանից։ Sky News-ի փոխանցմամբ՝ Իրանում բրիտանական դիվանագիտական առաքելությունը կշարունակի աշխատել հեռավար ռեժիմով։ Տարածաշրջանային հակամարտության սրացումն ուղեկցվում է ամերիկյան զինուժի հարվածներով և պատասխան գործողություններով։



