Իրաքում անցկացվող զորավարժությունների ընթացքում զոհվել է ամերիկացի և բրիտանացի երկու զինվորական. NBC News

Իրաքում անցկացվող զորավարժությունների ընթացքում զոհվել են ԱՄՆ զինված ուժերի 1 զինծառայող և Մեծ Բրիտանիայի 1 զինծառայող: Այս մասին հաղորդել է NBC News հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 31-ին Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլում՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազայում: Պատահարի մանրամասները չեն հայտնում ո՛չ ամերիկացի, ո՛չ էլ բրիտանացի պաշտոնատար անձինք: Զոհված զինծառայողների անունները կհրապարակվեն ընտանիքների անդամներին տեղեկացնելուց որոշ ժամանակ անց։ NBC News-ը հիշեցնում է, որ մայիսի սկզբին Մարոկկոյում «Աֆրիկյան առյուծ» զորավարժությունների ընթացքում անհետ կորել էր ԱՄՆ զինված ուժերի երկու զինծառայող, որոնք ծառայությունից ազատ ժամին քայլարշավի ժամանակ ժայռից ընկել էին Ատլանտյան օվկիանոս: Զինվորականներից մեկի մարմինը հետագայում հայտնաբերվել է:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով