Մասիսում տեղի ունեցած բռնnւթյան դեպքի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմին․ ՆԳՆ

Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմին։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Նա այլ մանրամասներ չի հաղորդել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Մասիսում բռնություն է գործադրվել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի ակտիվիստների նկատմամբ, որին ակտիվ մասնակցություն է ունեցել տեղի ԵԿՄ նախագահը։ Ավելին, բռնություն է կիրառվել նաև կանանց նկատմամբ, այդ թվում՝ հղի կնոջ։ Բռնության հետեւանքով «Ուժեղ Հայաստանի» ակտիվիստների շրջանում կան տուժածներ, ընդհուպ կողոսկրի կոտրվածք ստացած անձ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով