43-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Մայիսի 27-ին՝ առավոտյան ժամը 6-ին մոտ, գիշերային շրջայց կատարելիս, Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները Ահարոնյան և Դրոյի փողոցների խաչմերուկում նկատել են մի քաղաքացու, որն իրենց տեսնելով՝ մոպեդով դիմել է փախուստի։ Համայնքային ոստիկանները գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել ու բաժին են տեղափոխել Նորաշխարհյան փողոցի բնակիչ 43-ամյա տղամարդուն։ Համայնքային ոստիկանների հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 43-ամյա տղամարդը մոպեդը գողացել է Ազատության պողոտայից՝ տուժողին պատճառելով մեկ միլիոն դրամի վնաս։ Մոպեդի տիրոջից ընդունվել է հաղորդում։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նույն օրը ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով