ԱՄՆ-ում ուղևորը փորձել է խեղդել բորտուղեկցորդին․ CNN

Մայամիի ոստիկանությունը ձերբակալել է մի օդային խուլիգանի, ով թռիչքի ժամանակ փորձել է բացել Frontier Airlines ավիաընկերության ուղևորատար լայների դուռն ու խեղդել բորտուղեկցորդին։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։ Միջադեպը տեղի է ունեցել Սան Խուանից (Պուերտո Ռիկո) Չիկագո (Իլինոյս նահանգ) չվերթի ընթացքում։ 51-ամյա Խուան Գաբրիել Ռեյեսը մի քանի անգամ փորձել է բացել վթարային ելքի դուռը և ներխուժել օդաչուների խցիկ: Սակայն նրան խոչընդոտել և փոքր-ինչ հանդարտեցրել են, ինչից հետո Ռեյեսը հարձակվել է բորտուղեկցորդի վրա և փորձել խեղդել նրան։ Կարգազանցին հաջողվել է սանձել միայն մյուս ուղևորների օգնությամբ։ Արդյունքում՝ ինքնաթիռն ընդհատել է թռիչքն ու հարկադիր վայրէջք կատարել Մայամիի օդանավակայանում, որտեղ էլ օրինախախտին բերման է ենթարկել ոստիկանությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով