Լիբանանն ու Իսրայելը համաձայնել են պահպանել հրադադարը. Պետդեպ

Լիբանանն ու Իսրայելը ԱՄՆ–ում կայացած բանակցությունների ընթացքում համաձայնել են պահպանել հրադադարը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ «Հրադադարի պահպանումը կախված է «Հզբոլլահի» կողմից կրակի լիակատար դադարեցումից և Լիտանի գետից հարավ գտնվող տարածքներից նրա բոլոր մարտիկների դուրսբերումից»,–նշված է հաղորդագրութան մեջ։ Լիբանանը և Իսրայելը համաձայնել են նաև ստեղծել առանձին գոտիներ, որոնք կգտնվեն բացառապես Լիբանանի զինված ուժերի վերահսկողության ներքո։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5806

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով