2026 թվականի մայիսին Հայաստանի Հանրապետություն է այցելել 199,541 զբոսաշրջիկ։ Տեղեկությունը հայտնում է Զբոսաշրջության կոմիտեի մամուլի ծառայությունը։ «Ցուցանիշը 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 10 %ով (181 436 զբոսաշրջիկ)»,- ասված է հաղորդագրությունում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ ապրիլին այցելել է 172 705 զբոսաշրջիկ։ Հրապարակված տվյալների համաձայն հունվար-մայիս ամիսներին այցելել է 825 384 զբոսաշրջիկ, իսկ 2025 թվականին նույն ժամանակահատվածում ՀՀ այցելել էր 691 882 անձ։



