Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռևս գոհ է Իրանի հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքից։ «Ամեն ինչ լավ է ընթանում», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։ Խոսելով համաձայնության հասնելու հնարավորությունների մասին՝ ԱՄՆ նախագահը չի բացառել իրադարձությունների զարգացման ինչպես դրական, այնպես էլ բացասական տարբերակը։ «Գուցե ոչինչ էլ չլինի: Իսկ գուցե ամեն բան հաջողությամբ ավարտվի։ Հաջողության հնարավորություններ կան մինչև այս շաբաթվա վերջը», -հայտարարել է նա։ Թրամփի խոսքով՝ Իրանը «տեսականորեն մոտ է համաձայնագրի ստորագրմանը»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5806

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով