ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին

ԱՄՆ զինվորականները հունիսի 3-ին Խաղաղ օվկիանոսում հարված են հասցրել ևս մեկ նավի, որը, ենթադրաբար, օգտագործվել է թմրավաճառների կողմից։ Գրոհի հետևանքով սպանվել է երկու մարդ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։ « Հետախուզությունը հաստատել է, որ նավն ընթանում էր թմրանյութերի մաքսանենգության հայտնի երթուղիներով՝ Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում և օգտագործվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության համար», – ասվում է X-ում արված հայտարարության մեջ։ Մայիսի վերջին The New York Times պարբերականը հաղորդել է, որ ենթադրյալ թմրակարտելների նավերին ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 200-ը։ Թմրակարտելների դեմ պայքարի «Հարավային նիզակ» գործողության մեկնարկի մասին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է 2025 թվականի նոյեմբերին:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5807

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով