Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է «Կիբերանվտանգությունը որպես ազգային առաջնահերթություն» թեմայով պանելային քննարկմանը` RISE Powered by Silicon Mountains տեխնոլոգիական համաժողովի շրջանակում, որը համախմբել էր տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերությունների, պետական կառույցների և մասնագիտական համայնքի ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանի և տարածաշրջանի տեխնոլոգիական զարգացման հեռանկարները։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել կիբերանվտանգության ոլորտի արդի մարտահրավերներին, թվային ենթակառուցվածքների պաշտպանության կարևորությանը, ինչպես նաև տեխնոլոգիական զարգացման և անվտանգության միջև հավասարակշռության ապահովման անհրաժեշտությանը։ Պարոն Յիրիկյանն իր խոսքում նշել է, որ թվային դարաշրջանում մրցակցային առավելությունը որոշվում է ոչ միայն նորարարությամբ, այլև անվտանգությամբ, իսկ կազմակերպությունների և պետությունների թվայնացմանը զուգահեռ ավելի մեծ նշանակություն է ստանում համակարգերի և տվյալների պաշտպանվածությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5723

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով