Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը այցելել է նոր միջուկային նյութերի արտադրության գործարան՝ հայտարարելով երկրի միջուկային ուժերը ընդլայնելու ծրագրերի մասին: Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA): Կիմ Չեն Ընին ուղեկցել են Կորեայի աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի և Միջուկային զենքի հետազոտությունների ինստիտուտի պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչները: Գործարանում նա քննարկել է արտադրական գործընթացները, կատարողականի ցուցանիշները և զարգացման ծրագրերը: Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է միջուկային նյութերի արտադրության ծավալների հետագա ավելացման և երկրի միջուկային ներուժի ընդլայնման անհրաժեշտության մասին: Լրատվամիջոցը չի նշել, թե որտեղ է գտնվում նոր գործարարնը։ Այցի շրջանակում Հյուսիսային Կորեայի առաջնորդը նշել է, որ երկրի ռազմական միջուկային նյութերի արտադրական կարողությունը վերջին հինգ տարվա ընթացքում ավելի քան կրկնապատկվել է։ Ինչպես հիշեցնում է France24 գործակալությունը, 2026 թվականի ապրիլին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին լրագրողներին հայտնել էր, որ իրենց տվյալներով՝ Հյուսիսային Կորեայի միջուկային օբյեկտներում գործունեության «արագ աճ» է արձանագրվել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5802

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով