ԱՄՆ ԿՀՎ-ն հենց այս պահին խաղեր է խաղում Հայաստանում… Ես զանգահարեցի Սպիտակ տուն. Ջեֆրի Սաքս

Ամերիկացիներն ու մասնավորապես ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (կամ գործակալությունը)՝ ԿՀՎ-ն, հենց այս պահին խաղեր են խաղում Հայաստանում և Հարավային Կովկասում։ Այսպիսի ուշագրավ հայտարարություն է արել ամերիկացի հեղինակավոր միջազգայնագետ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր, միջազգային քաղաքականության վերլուծաբան Ջեֆրի Սաքսը ՝ Հարավարևելյան Նորվեգիայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Գլեն Դիզենի հետ հարցազրույցում խոսելով դեպի Արևելյան Եվրոպա և Հարավային Կովկասի տարածաշրջան ՆԱՏՕ-ի ընդլայնման թեմայի շուրջ։ Հարցազրույցի ընթացքում Ջեֆրի Սաքսը պատմել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին ուղղված իր երկրորդ բաց նամակի մասին՝ հիշեցնելով, որ Գերմանիան հատուկ պատասխանատվություն է կրում Եվրոպայում հակամարտության կարգավորման և անվտանգության համար։ Սաքսը նշել է, որ այժմ վիճակն ավելի վատ է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցի շուրջ։ «Եթե պարզ ասեմ, ապա այժմ վիճակն ավելի վատ է, քան կես տարի առաջ էր։ Ես գրեցի այս նամակը, քանի որ իրավիճակն իսկապես մտահոգիչ է, ոչ թե որ ես ինչ-որ մեծ հույսեր ունեմ, որ ականջալուր կլինեն իմ խոսքերին, այլ, որովհետև այս ամենը լուրջ մտահոգություն է առաջացնում, և ընդգծելով նամակի հիմնական միտքը՝ ես խոսում եմ ոչ թե պարզապես այն մասին, որ դիվանագիտությունը ճիշտ ճանապարհն է, ես խոսում եմ այն մասին, որ Գերմանիան առանձնահատուկ պատասխանատվություն է կրում, և մինչ ինչ-որ մեկը հապճեպ եզրակացություններ կանի, պարզաբանեմ, որ նկատի ունեմ պատասխանատվությունը՝ սկսած 1990 թվականից։ Ես խոսում եմ կոնկրետ իրադարձությունների մասին, որոնք այժմ տեղի են ունենում Ուկրաինայում»,- պարզաբանել է պրոֆեսորը։ Ջեֆրի Սաքսը պատմել է, որ իր առաջին բաց նամակի գրելու պահին իրավիճակն Ուկրաինայի շուրջ կրկին խիստ մտահոգիչ էր, քանի որ ռազմատենչ հռետորաբանությունը Եվրամիության երկրների և Ռուսաստանի միջև գնալով աճում էր՝ առաջացնելով նոր էսկալացիայի վտանգ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5798

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով