Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության նվազեցումը

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերը, ինչպես նաև Արևմտյան Ասիայի տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված ընթացիկ դիվանագիտական ջանքերը: Ինչպես հայտնում է Mehr գործակալությունը, հինգշաբթի երեկոյան կայացած զրույցի ընթացքում Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված վերջին նախաձեռնությունների և դիվանագիտական քայլերի շուրջ: Կողմերն անդրադարձել են նաև Թեհրանի և Բաքվի միջև երկկողմ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5798

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով