Պռոշյանում «Toyota Land Cruiser»-ը բшխվել է հեծանվորդին․ կա վիրшվոր

Այսօր՝ հունիսի 4-ին, ավտոմեքենայի և հեծանվորդի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Պռոշյան գյուղում Երևանի բնակիչ 59-ամյա Նարինե Հ․-ն իր վարած «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայով բախվել է հեծանվորդի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հեծանվորդը, ով ըստ դեպքի վայրում հավաքվածների, եղել է անչափահաս՝ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հեծանվորդի ինքնությունը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5730

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով