Եվ՛ 44-օրյան, և՛ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց են տալիս, որ հաղթում կամ պարտվում են ոչ թե առանձին հրթիռները, ԱԹՍ-ները կամ հակաօդային պաշտպանության համակարգերը, այլ պետությունները

Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորահանդեսի ընթացքում ցուցադրված սպառազինության և ռազմական տեխնիկայի մասին (որոնք հիմնականում ձեռք են բերվել 2022-2025 թվականներին, չնայած կային նաև դրանից առաջ գնվածներ) տարբեր գնահատականներ եղան, և դրանցում շատ էին քաղաքական և ոչ մասնագիտական գնահատականները։ 168.am -ը փորձել է ճշտել նաև «Հենակետ» ռազմական վերլուծական կենտրոնի հիմնադիր Վիտալի Մանգասարյանի կարծիքը զորահանդեսում ցուցադրված զինատեսակների և համակարգերի վերաբերյալ, հաշվի առնելով Ադրբեջանի ռեսուրսը և ժամանակակից պատերազմի պահանջները, ինչպես նաև այն, որ Հայաստանը որդեգրել է պաշտպանական քաղաքականություն, չնայած պաշտպանություն ասվածն իր մեջ հարձակողական և հակահարձակողական տարրեր է պարունակում: – Առաջին հայացքից ցուցադրված տեխնիկան, անկասկած, ոգևորող տպավորություն էր թողնում, հատկապես տեղական ռազմարդյունաբերության կողմից մշակված և ստեղծված մի շարք լուծումները։ Դրանցից շատերը ցույց են տալիս, որ Հայաստանում պահպանվել և զարգացել է ինժեներական միտքը, որը նույնիսկ ամենածանր պայմաններում շարունակում է նոր լուծումներ առաջարկել պաշտպանության ոլորտի համար։ Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ նման տեխնոլոգիական լուծումների ստեղծումը մեկ կամ երկու տարվա աշխատանքի արդյունք չէ։ Դրանք տևական, երբեմն՝ տասնամյակների ընթացքում կուտակված գիտելիքի, փորձի և հետևողական աշխատանքի արդյունք են։ Ավելին, դեռևս 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բազմաթիվ հայ ինժեներներ, գիտնականներ և մասնագետներ սկսեցին ակտիվորեն մտածել ու մշակել տարբեր տեխնոլոգիական լուծումներ՝ հաշվի առնելով ժամանակակից մարտադաշտի փոփոխվող պահանջներն ու մարտահրավերները։ Այսօր դրանց մի մասի արդյունքները տեսանելի են դարձել հանրության համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5798

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով