Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը համարում է անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է համարում Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրյակին` ապրիլի 23-ին, Երևանում ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթի մասնակիցների կողմից Թուրքիայի դրոշի այրումը ։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նրա մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը պարզաբանել է. «Վարչապետ Փաշինյանը դատապարտում է նման գործելակերպը՝ այն գնահատելով որպես անպատասխանատու և անթույլատրելի։ Միջազգայնորեն ճանաչված պետության, հատկապես հարևան երկրի դրոշի այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ գնահատականի արժանանալ։ Սա ակնհայտորեն սադրիչ և լարվածություն հրահրող վարքագիծ է»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5708

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով