Թուրքիայի «Ֆեներբահչե» ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն դիմել է «Մարդու իրավունքների եվրոպական դատարան» բողոքարկելով Թուրքիայում իր աշխատանքի ընթացքում ստացած կարգապահական պատիժները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Թուրքական մամուլի տեղեկություններով՝ Մոուրինիոն պնդում է, որ «Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի» կարգապահական մարմինները բավարար անկախություն չեն ունեցել, իսկ իր նկատմամբ խախտվել են արտահայտվելու ազատության և արդար դատաքննության իրավունքները։ Նա նաև նշել է, որ պատժամիջոցների վերաբերյալ հիմնավորված որոշումն իրեն չի տրամադրվել։ «ՄԻԵԴ»-ը գործը վարույթ է ընդունել և Թուրքիայի իշխանություններից պահանջել է ներկայացնել իրենց դիրքորոշումը։ Մոուրինիոն «Ֆեներբահչեն» գլխավորել է 2024-2025 թվականներին։ Ներկայումս պորտուգալացի մասնագետը մարզում է «Benfica» պորտուգալական ֆուտբոլային ակումբին։



