Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է

> —> ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն։ Արդյունքում՝ վերջինիս վարտիքի միջից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել մարիխուանային նմանվող, ընդհանուր 10,83 գրամ քաշով առանձնացված զանգվածներ։ Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից: Քաղաքացին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածներով ներկայացվել ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն: —>

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5730

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով