Մաhվան ելքով վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում

Այսօր՝ հունիսի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Գառնիկ Բ.-ն իր վարած «Գազ 283» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 49-ամյա Կամո Հ.-ին։ Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ հետիոտնը մահացել է։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ֆոտոլրագողը հայտնում է, որ սևանցիները վրաերթի վայրը համարում են դժոխք, քանի որ այդ հատվածում հաճախակի են լինում վրաերթեր։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5731

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով