Իսրայելական կողմը հաստատում, իրանական կողմը հերքում է Իրանի խորհրդարանի խոսնակի հրաժարականի լուրը

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հրաժարական է տվել և լքել բանակցային թիմը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջամտությունից հետո, հաղորդում է իսրայելական Channel 12 հեռուստաալիքը։ Բաղեր Ղալիբաֆը, ինչպես նաև Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին, կողմ է արտահայտվել Միացյալ Նահանգների հետ երկխոսության շարունակությանը։ Իրանական կողմը չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն երկարաձգել է Իրանի հետ հրադադարը, այն բանից հետո, երբ իրանական պատվիրակությունը հրաժարվեց մասնակցել Իսլամաբադում ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլին։ Իրանական կողմը զգուշացրել է, որ չի ճանաչի հրադադարի երկարաձգումը։ Իրանցի լրագրող Մոհամադ Ղադերին, սակայն, հերքում է Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հրաժարականի լուրը: Իրանցի լրագրող Մոհամադ Ղադերին, սակայն, հերքում է Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հրաժարականի լուրը

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5708

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով