«Armat Media» լրատվական գործակալությունում ՔԿ-ն քննչական գործողություններ է իրականացնում

Քննչական կոմիտեն այս պահին գործողություններ է կատարում «ArmatMedia» լրատվական կայքի գրասենյակում։ «Քննչական գործողություններ են իրականացվում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու ու առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վարույթի շրջանակում»,– Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Քննիչները թույլ չեն տալիս, որ այլ լրատվամիջոցների ներկայացուցիչները ներս մտնեն, սակայն խոսակցություններից կարելի է ենթադրել, թե ինչ է կատարվում գրասենյակում։ «Մեր հեռախոսները վերցրել են նայելու համար, բայց հետո առգրավել են։ Ես համաձայն էի, որ բացեմ, իրենք նայեն, բայց ասացին, որ հնարավոր չէ այդպես»,– փակ դռան հետևից ասաց ասաց լրագրող Ամալյա Առաքելյանը։ Քննիչներն առգրավել են լրագրող Աղավնի Սուքիասյանի հեռախոսը, լրագրողն այդ պահին եթեր վարելիս է եղել։ Գործողությունների հետևանքով խաթարվել է նկարահանման ընթացքը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով