Երևան քաղաքում՝ Ապրիլի 24-ին, 25-ի գիշերը, 26-28-ը կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 16-19մ/վ արագությամբ։ Ապրիլի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 24-28-ն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Ապրիլի 24-ի ցերեկը և 25-ի գիշերն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 25-ին և 28-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։ Քամին` հարավարևմտյան` 3-6 մ/վ։ Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում․ ապրիլի 23-ի ցերեկը՝ մինչև 18-22 մ/վ, ապրիլի 24-ին՝ մինչև 21-26 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ 16-20 մ/վ արագությամբ։ Եղանակը մարզերում Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքի ապրիլի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն ջերմաստիճան 32.2°C (2008թ.) Օդի նվազագույն ջերմաստիճա — 2.2°C (1993թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան 13.5°C


