Մեքենան մասամբ այրվել է

Հունիսի 5-ին՝ ժամը 16։17-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրառատ թաղամասի մոտակա սարում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Թեղենիս սարի մոտակայքում այրվում է «UAZ» մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։05-ին, մարվել՝ 17։10-ին։ Այրվել է ավտոմեքենան՝ մասամբ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5699

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով