Գեղարքունիքում գայլերի հարձակման հետևանքով ավելի քան 300 ոչխար ու գառ է սատկել

Գեղարքունիքի մարզում գայլերի հարձակման հետևանքով ավելի քան 300 ոչխար ու գառ է սատկել։ Լուրը հայտնում է shamshyan.com–ը։ «Սևան խոշորացված համայնքի Ծաղկունք բնակավայրի բնակիչը ժամը 05:30-ի սահմաններում գյուղի բնակիչներին պատկանող ոչխարներին, գառներին արոտավայր տանելիս գոմում հայտնաբերել է սատկած ոչխարներին ու գառներին»,– գրում է լրատվամիջոցը։ Գյուղացիներին պատճառվել է մոտ 15 մլն դրամի վնաս։ Ծաղկունքի բնակիչներն ակնկալում են, որ մարզային իշխանություններն ու էկոնոմիկայի նախարարությունը նյութական աջակցություն կցուցաբերեն վնասը փոխհատուցելու համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5708

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով