ԱՄՆ նավթարդյունահանողները Թրամփին զգուշացրել են առաջիկա շաբաթներին նավթի գների կտրուկ աճի մասին՝ պաշարների լիակատար սպառման պատճառով, հայտնում է Politico պարբերականը։ Այս տեղեկությունը ահազանգ է այն մասին, որ համաշխարհային էներգետիկ շուկայում լուրջ ճգնաժամ է հասունանում, որը կարող է հանգեցնել վառելիքի գների կտրուկ թանկացման, համաշխարհային գնաճի նոր ալիքի։ ԱՄՆ նավթային ոլորտի ներկայացուցիչները դիմում են երկրի ղեկավարին, քանի որ սա ուղղակիորեն ազդելու է ԱՄՆ տնտեսության վրա։ Նրանք հասկացնում են, որ եթե շտապ քայլեր չձեռնարկվեն, առաջիկա շաբաթներին շուկան կտրուկ կարձագանքի։ Թանկանալու է ոչ միայն հում նավթը, այլև դրանից ստացվող բենզինը, դիզվառելիքը և, շղթայական ռեակցիայով, գրեթե բոլոր ապրանքների փոխադրման (լոգիստիկայի) ծախսերը։



