Կցանկանայի Նաիրին և Էդուարդին հաջող խաղ մաղթել. Բերեզովսկին հաստատել է շրջանառվող լուրերը

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է իտալական «Կոմոյի» և ֆրանսիական «Լանսի» հետաքրքրությունը Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի, ինչպես նաև ազգային թիմի կիսապաշտպան ու ավագ Էդուարդ Սպերցյանի նկատմամբ։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։ ​«Թիկնիզյանն ու Սպերցյանը կարող են հաջողությամբ հանդես գալ ինչպես «Կոմոյում», այնպես էլ «Լանսում»։ Կցանկանայի Նաիրին և Էդուարդին հաջող խաղ մաղթել, որպեսզի սկաուտները համոզվեն նրանց բարձր կարգի մեջ»,- նախկին ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում «РБ Спорт»-ը։ ​Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ հունիսի 6-ին, ընկերական հանդիպում կանցկացնի Ղազախստանի ընտրանու հետ։ Հավելենք նաև, որ Սպերցյանը ներկայումս հանդես է գալիս ռուսական «Կրասնոդարում», իսկ Թիկնիզյանը պաշտպանում է Սերբիայի առաջնությունը ներկայացնող Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» գույները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով