Ստեփանավանում եւ հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում եւ հարակից գյուղերում այսօր՝ հունիսի 6-ին մոտ 15-20 րոպե տեւողությամբ ուժեղ կարկուտ է տեղացել։ Կարկուտի չափն այնքան մեծ է եղել, որ ոչ միայն ցանքատարածություններն ու այգիներն են վնասվել, այլեւ ավտոմեքենաները։ Արմանիս բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Անտոնյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կարկուտի հասցրած վնասը չափազանց մեծ է, այժմ վնասների չափերն են փորձում պարզել, որպեսզի ներկայացնեն մարզպետարան։ Կարկուտից մեծ վնասներ են կրել Ուրասար, Արմանիս գյուղերը, Ստեփանավան քաղաքը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5708

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով