Թուրքիայում տարեկան գնաճը կազմել է 53.13%

«Գնաճի հետազոտական խումբը» (ENAG) հրապարակել է 2026-ի մայիսին դրությամբ սպառողական գների ինդեքսները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Ըստ անկախ հետազոտական խմբի հաշվարկների՝ Թուրքիայում սպառողական գները մայիսին նախորդ ամսվա համեմատ աճել են 2.16%-ով, իսկ տարեկան կտրվածքով (վերջին 12 ամիսների ընթացքում) գնաճը հասել է 53.13%-ի։ «ENAG»-ն ընդգծում է, որ իր հաշվարկներն իրականացնում է ամսական ավելի քան 7 միլիոն գնային տվյալների վերլուծության և բարձր հաճախականության դիտարկումների միջոցով, ինչի պատճառով այս տվյալները հանրության կողմից խիստ կարևորվում են գնողունակության և կյանքի թանկացման համատեքստում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով