Թրամփը բացառել է Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացառել է Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու հնարավորությունը՝ նշելով, որ ջախջախել է Իսլամական Հանրապետությանը՝ առանց միջուկային զենքի։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը հավաստիացրել է, որ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չկա։ «Ինչո՞ւ պետք է դա անեմ։ Ինչո՞ւ պետք է օգտագործեմ միջուկային զենք, եթե մենք նրանց ամբողջությամբ ջախջախեցինք առանց դրա՝ սովորական միջոցներով։ Ոչ, ես չէի կիրառի այն: Միջուկային զենքն ընդհանրապես ոչ մեկին չի կարելի թույլ տալ օգտագործել»,- հավաստիացրել Է ԱՄՆ առաջնորդը, միաժամանակ միջուկային զենքի մասին հարցն ինքնին հիմարություն անվանելով։ Թրամփը բացառել է Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու հնարավորությունը

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5708

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով