«Մեզ առաջարկում են մոռանալ մեր պատմությունը՝ Թուրքիայից բերված էժան լոլիկի դիմաց»․ Նարեկ Կարապետյան

«Այսօր մեր իշխանությունը մեզ առաջարկում է մոռանալ մեր ամբողջ պատմությունը, ու դրա դիմաց առաջարկում է էժան լոլիկ Թուրքիայից բերենք։ Ո՞րն է մեր գնահատականը՝ որպես ազգ։ Եթե մեկը ստիպում է քեզ մեկ ու կես միլիոն ազգակիցներիդ ճակատագիրը մոռանալ՝ սպանդ իրականացնելուց հետո, և դու դա ընդունում ես՝ դու ընդունում ես, որ կարելի է քո հետ այդպես վարվել»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ «Մեզ պետք է Ցեղասպանության համաշխարհային ճանաչում. վաղ թե ուշ Թուրքիան ճանաչելու է հայերի կոտորածը։ Մենք, իհարկե, պետք է տարածաշրջանում լավ հարաբերություններ ունենանք, բայց դրանք չպետք է լինեն արյան վրա, այլ արդարության հիմքով»,- հավելեց Կարապետյանը։ Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով