Գորիս-Կապան ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. մեքենայից դուրս հայտնաբերվել է 4 դի

Հունիսի 7-ին՝ ժամը 14։31-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 35 կմ-ին «Jeep» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 500 մ գլորվելով ձորը, հայտնվել ծառերի մեջ։ Ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է 4 դի։ Փրկարարները մեկ այլ տուժածի մարմնական վնասվածքներով մոտ 600 մ տեղափոխել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է։ Փրկարարները դիերը դուրս են բերել ձորից (մոտ 500 մ) և փրկարարական մեքենայով տեղափոխել երթևեկելի հատված (մոտ 2 կմ), այնուհետև՝ մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենաներին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով