Խնդիրներ ենք նկատել հաշմանդամություն ունեցող անձանց և տարեց քաղաքացիների համար ընտրատեղամասերում հասանելիության հետ կապված․ Կոբիցկին

Խնդիրներ ենք նկատել հաշմանդամություն ունեցող անձանց և տարեց քաղաքացիների համար ընտրատեղամասերում հասանելիության հետ կապված։ Այս մասին ընտրությունների ընթացքի վերաբերյալ ԱՊՀ դիտորդների ասուլիսի ընթացքում ասաց ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարը և քարտուղարության ղեկավար Դմիտրի Կոբիցկին։ «Շատ ընտրատեղամասեր դեռևս տեղակայված են շենքերի երկրորդ հարկերում, ինչը դժվարացնում է տեղաշարժի սահմանափակ հնարավորություններ ունեցող ընտրողների մուտքը։ Տնային քվեարկությունը պրակտիկա է ԱՊՀ բոլոր երկրներում։ Դժբախտաբար, Հայաստանում դա այդպես չէ, և մենք դժվարանում ենք հասկանալ, թե ինչպես կարող են այս մարդիկ իրականացնել իրենց ընտրական իրավունքը»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով