Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 8-ի արտահերթ նիստում վավերացրել է ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը։ Ըստ այդմ՝ ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվ է նշվել 2503981, քվեարկության օրն ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 1237, շրջիկ արկղով քվեարկող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 1178, Էլեկտրոնային եղանակով քվեարկության մասնակցած ընտրողների թիվը՝ 410, ընտրողների ընդհանուր թիվը՝ 2507216, քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 1477736 Հունիսի 6-ին ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտարարել են, որ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների քվեարկության նախորդ օրվա՝ հունիսի 6-ի դրությամբ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 մլն 485 հազար 851։ Նախօրեից խոսվում է «գաղտնի ցուցակների» մասին, որոնց ներառմամբ է, ըստ ԿԸՀ-ի, փոխվել ընտրողների՝ նախկին հրապարակված 2 միլիոն 485 հազար 851 մարդ ցուցանիշը։



