Հնդիկ նավաստիները տարհանվել են նավից, որն Օմանի ափերի մոտ հայտնվել էր ԱՄՆ-ի հարվածի տակ

Հնդիկ նավաստիները տարհանվել են MT Marivex նավից, որը երեկ ԱՄՆ–ի հարվածի տակ էր հայտնվել Օմանի Մասիրահ կղզու մոտ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 24 հնդիկ նավաստիներով նավը հունիսի 8–ի երկրորդ կեսին ԱՄՆ ուժերի կողմից հարձակման է ենթարկվել Օմանի ափերի մոտ։ Անձնակազմը SOS ազդանշաններ է ուղարկել նավի վրա հրդեհ բռնկվելուց հետո։ Նավի անձնակազմն այս պահին անվտանգության մեջ է, նրանցից ոչ ոք չի տուժել։ Հնդկաստանի առափնյա պահպանությունը հայտնում է, որ նավը խարիսխ է գցել Մասիրահի ափերի մոտ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով