Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան կիրականացվի ևս մեկ տարանցիկ բեռնափոխադրում՝ երկաթուղու միջոցով։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, «Բիլաջարի» կայարանից հունիսի 9-ին կուղարկվի 12 վագոն պարարտանյութ՝ 828 տոննա ընդհանուր քաշով և 6 վագոն անթրացիտ (ածխի տեսակ)՝ 414 տոննա ընդհանուր քաշով։ Մինչ օրս Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան տեղափոխվել է ավելի քան 29 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 6 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով