Սա արձանագրված փաստ է, այնպես որ՝ մանիպուլյացիաների կարիք չկա. Իվետա Տոնոյանը` Վահագն Ալեքսանյանին

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը գրում է. «Վահագն Ալեքսանյանն ԱԺ-ում այսօրվա ճեպազրույցում հայտարարել է, թե 22/18 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իրականում ստացել է 7 ձայն, մինչդեռ ԿԸՀ կայքում նշված է 22։ Սա ակնհայտ սուտ է։ Ընտրատեղամասի պաշտոնական արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ն ստացել է 22 ձայն, և հենց այդ 22 ձայներն էլ մուտքագրված են ԿԸՀ կայքում։ Սա արձանագրված փաստ է, այնպես որ՝ մանիպուլյացիաների կարիք չկա»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով