Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայոց Ցեղասպանության տարելիցի առթիվ գերագույն դավաճանի ուղերձը լի է կեղծիքով, մանիպուլյացիայով ու, բնականաբար, դավաճանությամբ։ Փաստացի ասվում է՝ մեր արդարությունից եկեք հրաժարվենք, որովհետև ուրիշն էլ ի՛ր արդարությունն ունի։ Առաջին, սրանով փորձում է մեր ուղեղը լվանալ ռելյատիվիզմով։ Թե իբր ճիշտն ու սուտը հարաբերական են, ուստի ճիշտ ու սուտ չկա։ Եթե ճիշտ ու սուտ չկա, ուրեմն չկա և բացարձակ արժեք։ Եթե բացարձակ արժեք չկա, ուրեմն անիմաստ է կյանք տալ, նահատակվել բացարձակ արժեքների՝ Հայրենիքի ու Հավատքի համար։ Երկրորդ, հետևելով թուրքական քարոզչությանը՝ ըստ էության մե՛զ է մեղավոր կարգում Ցեղասպանության համար։ Երրորդ, լռության է մատնում 1915 թվի ուղիղ շարունակություն հանդիսացող Արցախի հայաթափումն ու բացահայտ մշակության եղեռնը։ Հ․Գ. Բա ո՞նց էղավ, որ ուրիշն իր «արդարությունից» չի հրաժարվում՝ եթե ճիշտը դա է»։



