Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը հայտարարել է, որ Էբոլա վիրուսից զոհերի թիվը հասել է 101-ի։ Երկրի իշխանությունները նաև նշել են, որ զինված խմբավորումների ներկայությունը շարունակում է խոչընդոտել արձագանքման գործընթացին վիրուսի բռնկման կենտրոն դարձած շրջաններում։ Այսօր մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Էբոլայի բռնկման մասին հայտարարվել էր մայիսի 15-ի՝ չնայած իշխանությունները հայտնել են, որ վիրուսը տարածվել էր դեռ շաբաթներ առաջ, սակայն չէր հայտնաբերվել։ Վիրուսը հատկապես տարածված է Իտուրիի, Հյուսիսային Կիվուի և Հարավային Կիվուի նահանգներում, որտեղ զինված հակամարտություն է ընթանում։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարությունը հայտնել է, որ հունիսի 8-ի դրությամբ մեկ օրում հաստատվել է 35 նոր դեպք, այդ թվում՝ 10 մահվան դեպք։ Այսպիսով, հաստատված դեպքերի թիվը հասել է 550-ի։ Վիրուսի տարածմանը զուգահեռ հարձակումներ են տեղի ունենում թաղման արարողություն իրականացնող թիմերի և բուժման կենտրոնների վրա։ Իտուրիում զինված խմբավորումների ներկայությունը, ըստ իրավիճակի վերաբերյալ զեկույցի, շարունակում է «սահմանափակել հումանիտար օգնության հասանելիությունը» վտանգի տակ գտնվող կամ արդեն տուժած շրջաններում։ Ուգանդայում ևս կա գրեթե 20 վարակված։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5699

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով