Իրավապահները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները թմրանյութերի ապօրինի շրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին մայրաքաղաքի պարեկների հետ։ Հունիսի 8-ին՝ ժամը 16․45-ին, Հաղթանակ թաղամասում թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալեցին 34-ամյա օտարերկրացի տղամարդու։ Իր վարած «Հյունդայի» մակնիշի մեքենայով հանդերձ նա տեղափոխվեց համայնքային բաժին։ 34-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց ընդհանուր 10 գրամ բյուրեղանման զանգվածով ութ փաթեթ։ Ըստ օտարերկրացու՝ փաթեթներում «կրիստալ» տեսակի թմրամիջոց էր։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, մեքենան՝ պահպանվող հատուկ տարածք։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով