ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախկին անդամ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես լավ կարծիք չեմ կարող ունենալ մի անձի մասին, որը գնում է ազգականի թաղմանը, իսկ նույն օրվա երեկոյան, էքստազի մեջ ընկած՝ պարում ծանոթի կազմակերպած խնջույքին։ Նույնը նաև՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ բարձրացողի, որն ապրիլի 25-ին տժժալու է Հանրապետության Հրապարակում ու Ամիրյան փողոցում։ Չգիտեմ… յուրաքանչյուրի բարոյական նկարագիրը սկսում է հայելու առջև սեփական աչքերի մեջ նայելուց…»:



