Հորդանանի ՀՕՊ միջոցները որuացել են իրանական հինգ բալիuտիկ hրթիռ

Հորդանանի ԶՈւ գլխավոր հրամանատարությունը հայտարարել է, որ թագավորության հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են իրանական հինգ հրթիռ՝ Էզ-Զարկա նահանգի երկնքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Հորդանանի ՀՕՊ համակարգերը երեքշաբթիից չորեքշաբթի գիշերը որսացել և խոցել են Իրանից արձակված հինգ բալիստիկ հրթիռ: Բեկորների ընկնելու վայրերում տեղակայվել են մասնագիտացված ինժեներատեխնիկական խմբեր, զոհերի և նյութական վնասների մասին տեղեկություններ չեն ստացվել»,- նշված է հաղորդագրության մեջ։ Գլխավոր հրամանատարությունը շեշտել է, որ թագավորության զինված ուժերը ուշադրությամբ հետևում են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և պահպանում են առավելագույն օպերատիվ պատրաստվածություն՝ օդային տարածքը պաշտպանելու համար։ «Հորդանանի ԶՈւ-ն թույլ չի տա երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում»,- նշվում է տեքստում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով