Ձորաղբյուրում տղամարդիկ են հոսանքահարվել․ մեկը տեղում մահացել է

Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում 2 տղամարդ է հոսանքահարվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել հունիսի 9-ին 2-րդ թաղամասում։ Ահազանգով դեպքի վայր մեկնած ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները տեղում պարզել են, որ Ամառանոցների 23 հասցեի տան տանիքում աշխատանքներ իրականացնելիս հոսանքահարվել են Երևանի բնակիչ 72-ամյա Լևոն Տ․-ն և Կոտայքի մարզի բնակիչ 55-ամյա Լևոն Ղ․-ն։ Ըստ տեղեկությունների՝ նրանք մետաղյա աստիճանավանդակը բացելիս անզգուշաբար հենել են մոտակայքով անցնող բարձր լարման էլեկտրալարին, ինչի հետևանքով էլ հոսանքահարվել են։ Լևոն Ղ․-ն տեղում մահացել է, իսկ Լևոն Տ․-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով